Բրազիլիայի Դաշնային Սենատը ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը

Բրազիլիայի Դաշնային Սենատը ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը

Հայ համայնքի տասնամյակների պայքարի եւ հայկական դիվանագիտության համառ ջանքերի արդյունքում Բրազիլիան ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը:

Օրենսդիր մարմնի Վերին պալատի կողմից ճանաչումն ամբողջացրեց Ցեղասպանության հարավամերիկյան ճանաչման քաղաքական քարտեզը: 

Բրազիլիայի Դաշնային Սենատը միաձայն ընդունել է Արտաքին հարաբերությունների և ազգային պաշտպանության հանձնաժողովի նախագահ, դաշնային սենատոր Ալոիզիո Նունյես Ֆերեյրա Ֆիլյոյի եւ դաշնային սենատոր Ժոզե Սերայի հեղինակած բանաձևը, որով պաշտոնապես ճանաչվում է Հայոց Ցեղասպանությունը:

Բանաձևում ասված է. «Դաշնային Սենատը ճանաչում է Հայ ժողովրդի Ցեղասպանությունը, որի 100-րդ տարելիցը նշվեց 2015-ի ապրիլի 24-ին: Գնահատում ենք Բրազիլիայում բնակվող հայ փախստականների հազարավոր ժառանգների ներդրումը երկրի տնտեսական, սոցիալական եւ մշակութային ոլորտներում: Ոչ մի ցեղասպանություն չպետք է մոռացվի դրանց կրկնությունը բացառելու համար»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում