Փարիզյան կոնֆերանսում խոսել են Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչման մասին

Փարիզյան կոնֆերանսում խոսել են Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչման մասին

20-րդ դարի ցեղասպանություններին նվիրված փարիզյան կոնֆերանսի ընթացքում թուրք գիտնականները հերթական անգամ ապշեցրել են իրենց անկեղծությամբ եւ փաստերն ընդունելու կարողությամբ:

Փաստաբանների պալատում տեղի ունեցած գիտական միջոցառման ընթացքում թուրք պատմաբան Թաներ Աքչամը շեշտել է, որ անհրաժեշտ է ճանաչել եւ դատապարտել ոչ միայն հայերի, այլեւ Օսմանյան կայսրությունում բնակվող հույների, ասորիների, հրեաների եւ այլ փոքրամասնությունների կոտորածը:

Նա եւ մյուս գիտնականները նշել են, որ Անկարան այսօր ամենաշատը սարսափում է ոչ թե ցեղասպանության փաստն ընդունելուց, այլ դրա հետեւանքների վերացման համար ակնկալվող փոխհատուցումից: 

Մանրամասները՝ տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում