ՆՆարե Ոսկանյան

Ասել, որ իմ ընտանիքի որևէ անդամի համար պետական պահպանման ծառայությունը մեքենա է գնել, աբսուրդ է. Փաշինյան

Ասել, որ իմ ընտանիքի որևէ անդամի համար պետական պահպանման ծառայությունը մեքենա է գնել, աբսուրդ է. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր «Ֆեյսբուքի» իր էջի միջոցով ուղիղ տեսակապի միջոցով անդրադարձել է  դստեր մեքենա ձեռք բերելու մասին քննարկումներին: Վարչապետն ընդգծել է, որ ո՛չ վարչապետը, ո՛չ վարչապետի ընտանիքի անդամները չեն կարող հրաժարվել պետական պահպանությունից:

«Օրենքն ասում է, որ պետական պաշտպանության ենթակա անձի պահպանությունն իրականացվում է այդ թվում տրանսպորտային միջոցների կիրառմամբ:  Օրինակ՝ այն, որ իմ ընտանիքի անդամներն այսօր որևէ տրանսպորտային միջոցով տեղից տեղ են շարժվում, այդ մեքենան իմ ընտանիքի անդամի համար գնված չէ: Մեքենան գնված է պետական պահպանության ծառայության աշխատողների համար, որոնք իրականացնում են վարչապետի ընտանիքի անդամի անվտանգությունը: Այն մեքենան, որով ես եմ շրջում, իմը չէ, այլ պետական պահպանության ծառայությանն է, որն օգտագործում է վարչապետի անվտանգությունն ապահովելու համար: Ասել, որ իմ ընտանիքի անդամներից որևէ մեկի համար պետական պահպանության ծառայությունը մեքենա է գնել, աբսուրդ է»,- ընդգծել է Փաշինյանը:

Վարչապետը նշել է, որ երբ դուստրը՝ Մարիամը, նոր էր վարորդական վկայական ձեռք բերել, շրջում էր 2008 թ. արտադրության «Նիսսան» մակնիշի մեքենայով, իսկ պետական պահպանության մեքենան հետևից գնում էր, և ստացվում էր, որ վարչապետի ընտանիքի անդամը շարասյունով է շրջում Երևան քաղաքում: Այդ էր պատճառը, որ  որոշ ժամանակ անց դուստրը դադարեց այն վարել:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում