ՆՆարե Ոսկանյան

Խորհրդատվական հանրաքվեն կայացած կլինի, եթե ընտրացուցակի 50 տոկոսը մասնակցի

Խորհրդատվական հանրաքվեն կայացած կլինի, եթե ընտրացուցակի 50 տոկոսը մասնակցի

Այսօր Ազգային ժողովում պատգամավորների նախաձեռնությամբ ընթանում է արտահերթ նիստ: Օրակարգում մեկ հարց է` «Տեղական հանրաքվեի մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում պատգամավորներ Վարազդատ Կարապետյանի և Վահե Ղալումյանի ներկայացրած փոփոխությունների  փաթեթը: 

Պատգամավոր Վարազդատ Կարապետյանն իր ելույթում ասել է, որ Կառավարությունը շրջանառում է «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքի նախագիծ, և այս փոփոխություններով նախատեսվում է, որ համայնքներում նախաձեռնող խմբերը հնարավորություն ունենան տեղական հանրաքվեներ անցկացնել, գրանցվել ընտրական հանձնաժողովներում, դիմել համայնքի ղեկավարին և ավագանուն՝ ֆինանսավորման համար: Եթե կա ֆինանսավորում, կարող են նախաձեռնել տեղական հանրաքվե և արդյունքները ներկայացնել խորհրդարան: 

Նախագծում ևս երկու փոփոխություն է առաջարկվել: Վարազդատ Կարապետյանը նշել է, որ փոփոխություններից մեկով բարդացվում է տեղական հանրաքվեի մեխանիզմը՝ սահմանելով 50-տոկոսանոց մասնակցության շեմ: Այսինքն՝ խորհրդատվական հանրաքվեն  կհամարվի կայացած, եթե առնվազն 50 տոկոսը մասնակցի: 

Երկրորդ փոփոխությամբ առաջարկվում է համայնքների ղեկավարներին տալ տեղում բաց քննարկումներ և լսումներ անցկացնելու հնարավորություն, և այդ արդյունքները ԱԺ բերելուց առաջ նույնպես կցել «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքի նախագծին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում