Թուրքիայում ճշմարտության համար պայքարի ելած բանաստեղծ Սերքան Էնգինի նոր գիրքը

Թուրքիայում ճշմարտության համար պայքարի ելած բանաստեղծ Սերքան Էնգինի նոր գիրքը

Սերքան Էնգինի վերջին գործերից մեկում թուրք երիտասարդը չի կարող ամուսնանալ հայուհու հետ, քանի որ աղջկա ընտանիքում թուրքերին համարում են բարբարոս: Ու թեեւ երիտասարդն ընդունում է Ցեղասպանության փաստն ու անարդարությունը, բայց եւ հասկանում է, որ իր պետության գործած ոճրի համար արժանի չէ ներկայանանալու հայ ընտանիքին: Պետական ոճրի ու դրա ուրացման հետեւանքն այսօրվա անհատի կյանքի վրա՝ այսպես կարելի է ձեւակերպել Սերքան էնգինի «Բարբարոսն ու տիկին Մանուշակը» ստեղծագործության իմաստը:

Թուրք գրողը գտնում է, որ Հայոց Ցեղասպանության փաստն ընդունելու համար թուրք քաղաքացին շատ խորքային հետազոտության կարիք չունի: Փաստերը մատչելի են, աշխարհի մամուլը 1915-ին մեծ չափով գրել է Ցեղասպանության մասին: Խնդիրը խիղճն արթնացնելու մեջ է: 

Թուրքիայում Հայերի Ցեղասպանության մասին ճիշտը քչերը գիտեն, Պոնտոսի ջարդի մասին` էլ ավելի քիչ գիտեն, իսկ ասորիների անունը տալիս ես, շատերը զարմանում են, որ այդպիսի ազգություն կա: 

«Բարբարոսն ու տիկին Մանուշակը» ու նման այլ գործեր գրող մարդկանց Թուրքիայում սովորաբար դատում են տխրահռչակ հոդվածներով կամ մի խաչմերուկում կրակոցով, կամ էլ պատահական ավտովթարով սպանում:  

Մանրամասները՝ տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում