ՎՎարդան Հովսեփյան

Փաշինյանին աջակցելու աստիճանին հասնելու համար այլ ղեկավարներ ամեն ինչ կանեին. ամերիկացի փորձագետ

Փաշինյանին աջակցելու աստիճանին հասնելու համար այլ ղեկավարներ ամեն ինչ կանեին. ամերիկացի փորձագետ

Չնայած «թավշյա հեղափոխության մեղրամիսն» ավարտվել է, և Հայաստանի կառավարությունը լծված է առօրյա աշխատանքի, վարչապետ Նիկոլ Փաշինյանին աջակցելու աստիճանը հայ հասարակության շրջանում աննախադեպ է մնում: Այս մասին «Ամերիկայի Ձայն»-ին նշել է ԱՄՆ Հանրապետական միջազգային ինստիտուտի Եվրասիայի տարածքի պատասխանատու Սթիվեն Նիքսը: Հանրապետական միջազգային ինստիտուտի կողմից Հայաստանի հանրային կարծիքի հետազոտության համաձայն՝ Փաշինյանին աջակցելու աստիճանը Հայաստանում 76 տոկոս է: «Նախկին խորհրդային տարածքում ցանկացած ղեկավար, ցանկացած առաջնորդ ամեն ինչ կաներ նման բարձր վարկանիշի համար»,- ասվում է հետազոտության մեջ:

Նիքսի խոսքով՝ վարչապետին և կառավարությանը բարձր աջակցությունը Հայաստանի քաղաքացիների շրջանում վարչակազմի գործունեության աջակցության կարևորագույն ցուցանիշն է: 

Ըստ փորձագետի՝ իրենց հարցման «առավել կարևոր բացահայտումներից մեկը լավատեսությունն է, որ տիրում է հայ հասարակության շրջանում: Հայաստանցիների 70 տոկոսը լավատես են իրենց երկրի ապագայի նկատմամբ: Մենք հարցումներ ենք անցկացնում հետխորհրդային գրեթե բոլոր երկրներում, և պետք է ասեմ, որ հայերի լավատեսության մակարդակը բոլորից բարձր է. դա ինքնին ցնցող է»:

Միևնույն ժամանակ, քաղաքացիները գիտակցում են, որ Հայաստանի առջև ծառացած խնդիրների լուծումը՝ կոռուպցիայի դեմ պայքար, դատաիրավական և տնտեսական իրական բարեփոխումներ, ժամանակ է պահանջում, նշել է Սթիվեն Նիքսը: «Ըստ մեր ստացած արդյունքների՝ ժողովուրդը պատրաստ է այս կառավարությանը տալու ժամանակ այս խնդիրները կարգավորելու համար»,- նշել է փորձագետը:

Հանրապետական միջազգային ինստիտուտի ներկայացուցչի կարծիքով՝ այն փաստը, որ նախկին իշխանությունը ներկայացնող քաղաքական ուժերի աջակցությունը ցածր մակարդակի վրա է մնում, վկայում է մեկ բանի մասին՝ գործող իշխանություններին հաջողվում է լիարժեք կապ պահպանել հասարակության հետ. «Գործող կառավարությունը շատ արդյունավետ է հաղորդում իր ասելիքը և ծրագրերը քաղաքացիներին, ինչի մասին վկայում են տվյալները: Իսկ ահա նախկին իշխանությունների ուղերձը արձագանք չի գտնում քաղաքացիների շրջանում»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում