ՄՄերի Եգորյան

Թրամփը Կոնգրեսի երկու բանաձևերից հետո Ցեղասպանության մասին ընդհանրապես չի խոսել. Սուրեն Սարգսյան

Թրամփը Կոնգրեսի երկու բանաձևերից հետո Ցեղասպանության մասին ընդհանրապես չի խոսել. Սուրեն Սարգսյան

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է BBC-ի հոդվածին: Նա, մասնավորապես, գրել է. «BBC-ի մանիպուլյատիվ հոդվածի մասին

1. Թրամփը Կոնգրեսի երկու բանաձևերից հետո Ցեղասպանության մասին ընդհանրապես չի խոսել:
2. Նույնիսկ նյութում հղում չկա:
3. Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է, որ վարչակազմի դիրքորշումը չի փոխվել բանաձևերի արդյունքում:
4. Որևէ վարչակազմի դիրքորոշում չի փոխվել վերջին 40 տարիների ընթացքում:
5. Թրամփը միակ նախագահն է վերջին շուրջ 30 տարիների ընթացքում, որ հայերին ոչինչ չի խոստացել և հետևաբար չի «գցել»:
6. Ներկայացուցիչների Պալատում Թրամփը ոչ միայն չի խոչընդոտել, այլև աջակցել է բանաձևի ընդունմանը:
7. Սենատում Սպիտակ տան խնդրանքով 3 վետո է կիրառվել, բայց ժամանակավոր:
8. Առաջին անգամ` որովհետև Էրդողանը դեռ Վաշինգտոնում էր, հաջորդ երկու անգամները` որովհետև թուրքերի հետ կոնկրետ թեմայով փորձում էին բանակցել, չստացվեց»:

Հիշեցնենք, բրիտանական BBC-ն անդրադարձել էր ԱՄՆ Սենատի ընդունած Հայկական բանաձևին՝ նշելով, որ չնայած ԱՄՆ Սենատի միաձայն քվեարկությանը, Թրամփի վարչակազմը հայտարարել է, թե 1915-ին հայերի զանգվածային սպանությունները ցեղասպանություն չի համարում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում