ՆՆարե Թադևոսյան

Խաժակյանի հետկանչի հարցը բացառապես ԼՀԿ-ի ներքին խնդիրն է. «Լույս» խմբակցություն

Խաժակյանի հետկանչի հարցը բացառապես ԼՀԿ-ի ներքին խնդիրն է. «Լույս» խմբակցություն

Երևանի ավագանուց Դավիթ Խաժակյանին հետ կանչելու հարցը բացառապես «Լուսավոր Հայաստանի» ներկուսակցական խնդիրն է: Այդ մասին հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը: Նա նշեց, որ ԼՀԿ-ի հետ քննարկում չեն ունեցել և նպատակահարմար էլ չեն գտնում նրանց հետ քննարկել այդ հարցը:  

«Մեր կուսակցությունից մենք դիտողություններ չենք ստացել, իսկ եթե Մարուքյանը խնդիր է տեսնում Խաժակյանի գործունեության հետ կապված, դա իրենց խնդիրն է: Մենք բարեկամաբար ենք մոտենում թե՛ Մարուքյանին և թե՛ Խաժակյանին, սակայն իրենց հայտարարությունների համար իրենք են պատասխանատու»,- ասաց նա:

«Լույս» խմբակցության մյուս անդամի՝ Թեհմինա Վարդանյանի խոսքով՝ ԼՀԿ-ի հայտարարությունն իրենց համար անակնկալ է եղել: Նա նշեց, որ խմբակցությունը մշտապես բազմաբովանդակ քննարկումներ է իրականացրել ավագանու գործունեության հետ կապված և հանդես եկել կոնսենսուսային որոշումներով: Նա վստահեցրեց, որ Դավիթ Խաժակյանի հետ որևէ խնդիր չեն ունեցել:

«Ինչ վերաբերում է իմ երեկվա ելույթին, ապա անձնավորված խոսք չի եղել, ելույթս փոխկապակցված է եղել քաղաքապետի խոսքի և էմոցիաների հետ, ինչը բնականոն աշխատանքային պրոցես է, և ինձ համար զարմանալի է այդ թեմայով բարձրացված աղմուկը»,- հայտարարեց Թեհմինա Վարդանյանը:

Նա նշեց, որ եթե Դ.Խաժակյանը հեռանա խմբակցությունից, ապա իրենք «կկորցնեն շատ թանկագին գործընկերոջ», ում հետ ավագանիում աշխատել են մոտ 3 տարի: 

Ա.Խաչատրյանի խոսքով՝ իրենց և Խաժակյանի միջև առկա խնդիրները քաղաքական չեն, դրանք բացառապես քաղաքային հարցերի շուրջ են:  

Նա վստահեցրեց, որ եթե նույնիսկ Դ.Խաժակյանը լքի խմբակցությունը, իրենք շարունակելու են իրենց ակտիվ գործունեությունը, չեն թուլանալու, քանի որ իրենց օրակարգը Երևանի շահերից է բխում: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում