ՌՌոզա Խաչատրյան

Մ. Գրիգորյանին գրավով ազատ արձակելու միջնորդություն ներկայացվեց

Մ. Գրիգորյանին գրավով ազատ արձակելու միջնորդություն ներկայացվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում հետաձգվեց ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը:  

Նիստի սկզբում դատավոր Մնացական Մարտիրոսյանը հայտնել է, որ դատարան տեղափոխելիս Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը վատացել է, և նա այժմ հետազոտվում է, որից հետո միայն պարզ կլինի՝ նա կբերվի՞ դատարան, թե՞ ոչ: Մանվել Գրիգորյանը, սակայն, չի կարողացել մասնակցել նիստին:

Դատավոր Մարտիրոսյանը հայտնել է նաև, որ դատարան են դիմել ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունից՝ խնդրելով թույլատրել մեկ այլ գործով որպես վկա հարցաքննել Մանվել Գրիգորյանին: Կողմերը չեն առարկել:

Պաշտպանները ներկայացրել են Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ հերթական միջնորդությունը: Որպես գրավ՝ պաշտպաններն առաջարկել են արգելանքի տակ չգտնվող 25 անշարժ գույք, որի շուկայական արժեքը կազմում է 1 միլիարդ 670 միլիոն 950 հազար դրամ, իսկ լիկվիդացիոն արժեքը՝ 1 միլիարդ 336 միլիոն 760 հազար դրամ: 

Պաշտպաններից Արսեն Մկրտչյանը նաև միջնորդություն է ներկայացրել Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը չհեռանալու մասին ստորագրությամբ փոխարինելու մասին, իսկ եթե դա դատարանը հնարավոր չհամարի, ապա փոխարինել գրավով: Դատարանը թույլատրել է պաշտպանին այդ միջնորդությունը ևս ներկայացնել, որից հետո դրանք կքննվեն համատեղ:

Մեղադրող դատախազը ժամանակ է խնդրել միջնորդություններին ծանոթանալու և դիրքորոշում հայտնելու համար։ Դատական նիստը հետաձգվել է։ Հաջորդը տեղի կունենա դեկտեմբերի 24-ին՝ ժամը 14:00-ին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում