ՀՀայկարամ Նահապետյան

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Արևելք-Արևմուտք ինստիտուտի գործադիր տնօրենին

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Արևելք-Արևմուտք ինստիտուտի գործադիր տնօրենին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Արևելք-Արևմուտք միջազգային ինստիտուտի նախագահ և գործադիր տնօրեն Ուիլյամ Փարքերին:

Հանդիպմանն անդրադարձ է եղել ինստիտուտի հետ ծրագրերի իրականացման հնարավորություններին, մտքեր են փոխանակվել տարածաշրջանային զարգացումների և խնդիրների շուրջ:

Արևելք-Արևմուտք ինստիտուտը միջազգային հեղինակավոր թինք-թենք (think tank) է, որը հանդես է գալիս տարբեր նախաձեռնություններով, մասնավորապես, կիբեռանվտանգության, կանխարգելիչ դիվանագիտության, տնտեսական և տարածաշրջանային անվտանգության ոլորտներում: Ինստիտուտի գործունեության կիզակետում են նաև ժամանակակից մարտահրավերներին և դրանց լուծմանը վերաբերող խնդիրները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում