ԱԱրևիկ Աբելյան

Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Լիտվայի դեսպանին

Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Լիտվայի դեսպանին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Լիտվայի դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին։

Ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետը մաղթել է նրան արգասաբեր աշխատանք իր պատասխանատու պաշտոնում և հույս հայտնել, որ համատեղ ջանքերով հնարավոր է առավել խորացնել Հայաստանի և Լիտվայի միջև երկկողմ հարաբերությունները:

Փոխվարչապետը նշելով, որ Լիտվան առաջին երկրներից է, որ վավերացրել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, ընդգծել է այդ փաստի կարևորությունը մեր երկրի համար և շեշտել, որ համաձայնագիրը ևս նոր հնարավորություններ է ստեղծում համագործակցության ընդլայնման համար:

Դեսպանը, շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ առավելագույն ջանքերը կներդնի ամենատարբեր ոլորտներում համագործակցության զարգացման ուղղությամբ:

Զրուցակիցները երկուստեք ընդգծել են, որ անհրաժեշտ է իրացնել բարձր տեխնոլոգիաների և առևտրատնտեսական ոլորտներում չօգտագործված ներուժը, և մտքեր են փոխանակել տարբեր ոլորտներում փորձի փոխանակման կարևորության շուրջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում