ՌՌոզա Խաչատրյան

Նկարչության միջոցով՝ լավատեսություն ազատազրկվածներին. մշակութային միջոցառում «Աբովյան» ՔԿՀ-ում

Նկարչության միջոցով՝ լավատեսություն ազատազրկվածներին. մշակութային միջոցառում «Աբովյան» ՔԿՀ-ում

Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի և «Ազգային Արժեք» մշակույթի համահայկական հիմնադրամի համատեղ նախաձեռնությամբ դեկտեմբերի 15-ին Աբովյանի «Կանանց և անչափահասների» քրեակատարողական հիմնարկում անցկացվել է «Կյանքը հրաշալի է» միջոցառումը:

Հիմնադրամի և խորհրդարանական հանձնաժողովի միջև կնքված համագործակցության հուշագրի համաձայն` միջոցառումներ կանցկացվեն Հայաստանի բոլոր ՔԿՀ-ներում, ինչպես նաև տարբեր հիվանդանոցներում, որտեղ բուժվում են երեխաներ:

Կանանց և անչափահասների քրեակատարողական հաստատությունում անցկացված մշակութային միջոցառման նպատակն էր՝ ազատությունից զրկվածներին նկարչության միջոցով փոխանցել լավատեսություն, ուժ և հավատ: 
  
Հայտնի նկարիչ Աշոտ Թադևոսյանը, որը հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, կազմակերպել է միաժամանակյա նկարչության սեանս. նա նկարել է դատապարտյալ կանանց, իսկ դատապարտյալ կանայք՝ Աշոտ Թադևոսյանին: Դա ուղեկցվել է հայտնի քանոնահարուհի Մարիաննա Գևորգյանի գեղեցիկ կատարմամբ:

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի և «Ազգային Արժեք» մշակույթի համահայկական հիմնադրամի ներկայացուցիչներն ամփոփել են մրցույթի արդյունքները, և լավագույն նկարների հեղինակ կանայք պարգևատրվել են մրցանակներով, որոնք հանձնել են Աշոտ Թադևոսյանը և Նաիրա Զոհրաբյանը: 
  
Հանձնաժողովի և համահայկական հիմնադրամի հաջորդ միջոցառումը նախատեսված է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում