ՎՎարդան Հովսեփյան

Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին:

«Ցանկանում եմ խորին երախտագիտությունս հայտնել Ձեզ և Ձեր գործընկերներին՝ արդարության համար պայքարին նվիրվածության և այն ջանքերի համար, որ ներդրեցիք այս հոկտեմբերին Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունման համար:

Բարձր եմ գնահատում նաև Սենատի որոշումը, որը հզոր քայլ է՝ ուղղված ապագայի ոճրագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանը:

Ամբողջ աշխարհի հայության անունից Ձեզ եմ փոխանցում ամենաջերմ զգացմունքներն ու խորին երախտագիտությունը:

Համոզված եմ, որ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև հետագա համագործակցության զարգացումը համահունչ կլինի երկու երկրների երկարաժամկետ շահերին»: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում