ՎՎարդան Հովսեփյան

Արմեն Սարգսյանը կմասնակցի հեղինակավոր «Դոհա ֆորումին»

Արմեն Սարգսյանը կմասնակցի հեղինակավոր «Դոհա ֆորումին»

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Կատարի Պետության էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի հրավերով Դոհայում կմասնակցի հեղինակավոր «Դոհա ֆորումին»:

«Դոհա ֆորումը» երկխոսության միջազգային հեղինակավոր հարթակ է, որը հիմնվել է 2000 թ. և համախմբում է աշխարհի քաղաքական ու տնտեսական առաջնորդների, հեղինակավոր միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների ու փորձագետների՝ ժամանակակից աշխարհի մարտահրավերները քննարկելու, դրանց լուծման գաղափարների շուրջ մտքեր փոխանակելու նպատակով:

«Դոհա ֆորում-2019»-ը անցկացվում է «Կառավարման վերաիմաստավորումը բազմաբևեռ աշխարհում» խորագրով՝ նպատակ ունենալով երկխոսություն ծավալել արագ փոփոխվող աշխարհի զարգացման միտումների և ժամանակակից պահանջներին համապատասխան՝ կառավարման առավել արդյունավետ համակարգեր ստեղծելու շուրջ: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում