ՄԱԿ-ը Դամասկոսին կոչ է անում պաշտպանել Փալմիրայի խաղաղ բնակչությանը

ՄԱԿ-ը Դամասկոսին կոչ է անում պաշտպանել Փալմիրայի խաղաղ բնակչությանը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից սիրիական Փալմիրա հնագույն քաղաքի զավթումը համարել է ահաբեկչություն:

Փաստաթղթում նշվում է, որ բնակավայրում գտնվել են հազարավոր մարդիկ, եւ շատերը, չնայած կառավարական զորքերի պաշտպանական ջանքերին, փախստական են դարձել: Խորհուրդը կոչ է արել մարտական գործողությունների գոտում ապրող մարդկանց տեղափոխվել անվտանգ վայր: Կազմակերպությունը նշել է,  որ խաղաղ բնակչությանը պաշտպանելու պարտականությունը պաշտոնական Դամասկոսինն է:

Ավելի վաղ չհաստատված տեղեկություն էր տարածվել, թե Փալմիրայի համար մղված մարտերի ընթացքում սպանվել է «Իսլամական պետության» մի քանի դաղստանցի, ուզբեկ եւ ղազախ գրոհային: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում