ԳԳոհար Սիմոնյան

ԱԺ խոսնակն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահին և տարածաշրջանային տնօրենին

ԱԺ խոսնակն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահին և տարածաշրջանային տնօրենին

Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Ֆեյսբուքի իր էջում հետևյալ գրառումն է արել.

«Դեկտեմբերի 13-ին ընդունեցի Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանին և տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանին:

Շնորհավորեցինք միմյանց՝ երեկ Ամերիկայի Միացյալ Նահանգների Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի ընդունման կապակցությամբ:

Կարևորեցի և շնորհակալություն հայտնեցի Ամերիկայի Հայկական Համագումարի, ինչպես նաև մյուս ամերիկայի հայակական կազմակերպությունների երկարամյա ջանքերը՝ ուղղված Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում