ՌՌոզա Խաչատրյան

Բակո Սահակյանը այցելել է Թալիշ գյուղ

Բակո Սահակյանը այցելել է Թալիշ գյուղ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր այցելել է Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղ և անցկացրել աշխատանքային խորհրդակցություն` նվիրված գյուղում իրականացվող աշխատանքներին: Երկրի ղեկավարը համապատասխան ցուցումներ ու հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:

Բակո Սահակյանն այցելել է նաև Մեծ շեն գյուղ, որտեղ ծանոթացել է համայնքում կատարվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին:

Մարտակերտի շրջան այցի ընթացքում նախագահն այցելել է նաև Թալիշ, Մեծ շեն և Մատաղիս գյուղերի դպրոցներ, հանդիպել ուսուցչական կազմերի ու աշակերտների հետ: Հանդիպումների ժամանակ քննարկվել են դպրոցներում առկա խնդիրներին և միջնակարգ կրթությանը վերաբերող հարցեր:

Այնուհետև նախագահն այցելել է հանրապետության հյուսիսարևելյան շրջանում տեղակայված Պաշտպանության բանակի զորամասերից մեկի նոր զորանոց և ծանոթացել այնտեղ զինծառայողների համար ստեղծված սոցիալ-կենցաղային պայմաններին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում