ՌՌոզա Խաչատրյան

131,5 մլն եվրո Ասիական բանկից. ԱԺ-ը վավերացրել է վարկերի համաձայնագրերը

131,5 մլն եվրո Ասիական բանկից. ԱԺ-ը վավերացրել է վարկերի համաձայնագրերը

Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստում վավերացրել է Ասիական զարգացման բանկից, Վերականգման վարկերի բանկից և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից շուրջ 131,5 մլն եվրո գումարի չափով վարկ վերցնելու համաձայնագրերը:

Ասիական զարգացման բանկը Հայաստանի հետ 2019թ. նոյեմբերի 14-ին ստորագրած  «Հանրային արդյունավետության և ֆինանսական շուկաների երկրորդ ծրագիր» վարկային համաձայնագրով կտրամադրի բյուջետային աջակցության վարկ` 36,506,000 եվրո գումարի չափով: Ծրագրի հիմնական նպատակն է հզորացնել ՀՀ հարկաբյուջետային կայունությունը, ինչպես նաև զարգացնել ֆինանսական և կապիտալի շուկաները:

Մեկ այլ համաձայնագրով Ասիական զարգացման բանկը ՀՀ-ին կտրամադրի 9,1 մլն եվրո վարկ, իսկ Վերականգնման վարկերի բանկը Հայաստանին վարկ կտրամադրի շրջակա միջավայրի պահպանության համար: Հայաստանի Հանրապետությունը 45,8 մլն եվրոյի վարկ էլ կստանա Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում