ՌՌոզա Խաչատրյան

ԱԺ-ը միաձայն վավերացրել է նոր կոնվենցիա

ԱԺ-ը միաձայն վավերացրել է նոր կոնվենցիա

ԱԺ-ը միաձայն վավերացրեց «Հարկային հարցերով փոխադարձ վարչական աջակցության մասին» կոնվենցիան (2010 թվականի արձանագրությամբ փոփոխված):

Հարցը ներկայացնող ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի խոսքով` կոնվենցիայի հիմնական նպատակը միջազգային համագործակցության համար բարենպաստ պայմանների ստեղծումն է: Կողմերը միմյանց տրամադրում են հարկային հարցերով վարչական աջակցություն, որն ընդգրկում է տեղեկությունների փոխանակում, աջակցությունը բռնագանձման, այդ թվում՝ ապահովման միջոցների կիրառման հարցում և փաստաթղթերի հանձնում: Վարչական աջակցություն է տրամադրվում անկախ տվյալ անձի՝ այդ կողմի կամ որևէ այլ պետության ռեզիդենտ կամ քաղաքացի լինելու հանգամանքից:

Կոնվենցիան ներառում է հարկային համագործակցության գրեթե բոլոր ձևերը՝ հարկային պարտավորությունների գնահատում, հավաքագրում, հարկերից խուսափելու և հարկեր չվճարելու դեմ պայքարի մեխանիզմների մշակում, տեղեկությունների փոխանակում և այլն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում