ՌՌոզա Խաչատրյան

Նախատեսվում է ստեղծել բանակի մարզական ակումբ. Բալայան

Նախատեսվում է ստեղծել բանակի մարզական ակումբ. Բալայան

Ազգային ժողովը քննարկում է «Զորամասերի և զինվորական հաստատությունների կարգավիճակի մասին»  և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքներում լրացումների նախագծերն ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

Հիմնական զեկուցող, պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանն ասել է.

«Կարծում ենք, որ այս նախագծի հավանության արժանանալու դեպքում մեծ հնարավորություններ են բացվում բանակում սպորտային մարզաձևերի առաջխաղացման, զարգացման առումով: Ինչպես նաև հնարավորություն է ստեղծվում ակումբային տրամաբանությունը ներմուծել համապատասխան պետական հիմնարկի կանոնադրության մեջ՝ որոշակի առումով փորձ անելով այդ բյուջետային հատկացումները նվազեցնել և մասնավոր ներդրումների հաշվին իրականացնել սպորտաձևերի զարգացումը»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում