ՎՎարդան Հովսեփյան

ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից կգործի Հայաստանի մաքսային կցորդ

ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից կգործի Հայաստանի մաքսային կցորդ

Կառավարությունը որոշմամբ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից կգործի Հայաստանի Հանրապետության մաքսային կցորդ՝ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմնի խորհրդականի կարգավիճակով:

Նախագծի ընդունման արդյունքում Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության  դեսպանությանը կից մաքսային կցորդի նշանակումը կնպաստի Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայության համապատասխան ստորաբաժանումների հետ ամենօրյա աշխատանքների կազմակերպմանը, Ռուսաստանի Դաշնությունում, այդ թվում՝ Վերին Լարսի անցակետում ծագող՝ մաքսային ոլորտին առնչվող խնդիրների արագ բացահայտմանն ու օպերատիվ արձագանքմանը, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև, մասնավորապես՝ Վերին Լարսի անցակետում մաքսային գործընթացների մասով ակտիվ և փոխշահավետ համագործակցության ապահովմանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում