ՎՎարդան Հովսեփյան

Կառավարության նիստի օրակարգում 69 հարց է, 61-ը՝ չզեկուցվող

Կառավարության նիստի օրակարգում 69 հարց է, 61-ը՝ չզեկուցվող

Կառավարությունն այսօր անցկացնում է հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 69 հարց, որից 61-ը՝ չզեկուցվող:

Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված են հետեւյալ հարցերը.

- «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի նախագծին և հարակից օրենքների նախագծերին հավանություն տալու մասին,

- Դանիել Իոաննիսյանին և Ալբերտ Ստեփանյանին Հանրային խորհրդի անդամներ նշանակելու մասին,

- «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին հավանություն տալու մասին,

- «Գյումրու տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը լուծարելու մասին,

- Պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թ.  զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին և այլ հարցեր։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում