ՎՎարդան Հովսեփյան

Երկարաձգվեց «ԷյԲիՍի տեքստիլի» կողմից ներմուծման ԱԱՀ գումարների վճարման ժամկետը

Երկարաձգվեց «ԷյԲիՍի տեքստիլի» կողմից ներմուծման ԱԱՀ գումարների վճարման ժամկետը

Կառավարությունը երեք տարով երկարաձգեց  «ԷյԲիՍի տեքստիլ» ՍՊԸ-ի կողմից ապրանքների ներմուծման ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետը՝ ավելացնելով ներմուծվող հումքի ցանկը: «ԷյԲիՍի տեքստիլ» ՍՊ ընկերությունը գործում է 2017 թվականից։

Ընկերությունը առաջին փուլով ներմուծել է հումք` տեքստիլի արտադրության համար (սրբիչների արտադրություն), որոնց համար նախատեսված գումարը կազմել է մոտ 8.2 մլրդ դրամ: Ներկայումս անհրաժեշտություն է առաջացել երկրորդ փուլով ներմուծել մոտ 10.5 մլրդ դրամի ապրանքների լրացուցիչ խմբաքանակ:

Համաձայն ընկերության կողմից տրամադրված տեղեկատվության` ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունում ստեղծվել է 60 նոր աշխատատեղ և իրականացվել 1 մլրդ 823 մլն 702 հազար դրամի ներդրում:

Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում ընկերությունում երեք տարվա ընթացքում կստեղծվեն 175 նոր աշխատատեղեր` 189 հազար դրամ միջին աշխատավարձով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում