ՆՆարե Ոսկանյան

Դեկտեմբերի 8-ի ՏԻՄ ընտրությունների դիտարկման հիմնական արդյունքները

Դեկտեմբերի 8-ի ՏԻՄ ընտրությունների դիտարկման հիմնական արդյունքները

Նորմալ, մրցակցային և հանգիստ՝ այսպես են գնահատել թեկնածուները 2019 թվականի դեկտեմբերի 8-ի ՏԻՄ ընտրությունների ընթացքը։ 

«Անկախ դիտորդ» դաշինքը ՏԻՄ ընտրությունների ավելի ամբողջական պատկերն ստանալու նպատակով, բացի կարճաժամկետ դիտարկումից, 2019 թ․ նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 11-ը իրականացրել է նաև երկարաժամկետ դիտարկում։ 

Դիտարկումն իրականացվել է բոլոր 16 համայնքներում՝ համայնքներ այցելելու, տարածքային ընտրական հանձնաժողովներից տեղեկություններ ստանալու և թեկնածուների հետ հարցազրույցներ անցկացնելու միջոցով։ 

Դաշինքը փորձել է հարցազրույցներ անցկացնել բոլոր, այդ թվում` ինքնաբացարկ ներկայացրած թեկնածուների հետ, սակայն թեկնածուներից 4-ը հրաժարվել կամ խուսափել են հարցազրույցից: 

Ինքնաբացարկ հայտնած թեկնածուներից մեկը նշել է, որ ինքնաբացարկ է ներկայացրել, որովհետև նախընտրում է զբաղվել անասնապահությամբ, մյուսը՝ քանի որ ընտանիքն է դեմ եղել։ Իսկ քարոզչության ընթացքում իրեն աջակցող/քարոզչություն իրականացնող անձի համար վարձատրություն նախատեսել է թեկնածուներից միայն մեկը։ 

Թեկնածուների մեծամասնության կարծիքով՝ քարոզչության շրջանում ապատեղեկատվության, զրպարտանքի, սպառնալիքի, ատելության խոսքի, ընտրակաշառքի կամ պարտքերի ներման դեպքեր չեն եղել։ Մեկ թեկնածու բարձրաձայնել է մեկ այլ թեկնածուի նկատմամբ ատելության խոսքի դրսևորման մասին։ Համայնքներից մեկում թեկնածուները մեղադրել են միմյանց․ մի կողմից՝ գյուղի խանութում ընտրողների պարտքերը ներելու ձևով անուղղակի ընտրակաշառք տրամադրելու և մյուս կողմից՝ զրպարտության մեջ։ 

Հետաքրքրական է թեկնածուների գնահատականը՝ նախորդ ընտրությունների վերաբերյալ. այսպես՝ համայնքի ղեկավար կամ ավագանու անդամ հանդիսացող որևէ թեկնածու չի համարել, որ նախորդ ընտրությունների հետ կապված որևէ էական խնդիր է եղել։  

Քարոզարշավի դիտարկումը ցույց է տալիս, որ ՏԻՄ մակարդակում ընտրական գործընթացների հիմնական 3 խնդիրները շարունակում են մնալ. 

  • փոքր, ունեզուրկ համայնքների ղեկավարի պաշտոնի՝ ոչ գրավիչ լինելը, ինչի պատճառով շատերը նախընտրում են չներգրավվել ընտրական գործընթացներում՝ ընտրությունները իմաստազրկելով և դարձնելով ոչ մրցակցային,

  • ազգակցական կապերի վրա հիմնվող քարոզչությունը և փոքր համայնքներում արդյունքների կանխորոշված լինելը,

  • ոչ ֆորմալ տնտեսական լծակների շնորհիվ ընտրողների քվեների ապահովման վտանգը, քողարկված ընտրակաշառքը, որը դուրս է մնում կարգավորումներից։

 Երկարաժամկետ դիտարկման այլ մանրամասներ՝ ԱՅՍՏԵՂ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում