Միջազգային հանրապետական ինստիտուտը (ՄՀԻ-IRI) հոկտեմբերին մեր երկրում հարցումներ է անցկացրել, թե կարելի՞ է ժողովրդավարության մեջ օրենքի գերակայությունը հասկանալ որպես «պետություն, երբ բոլոր մարդիկ և հաստատությունները հաշվետու են օրենքին և Սահմանադրությանը, և օրենքը հավասարապես կիրառվո՞ւմ է բոլորի նկատմամբ: Հարցվածների 30%-ը միանշանակ է համարել, որ մեր երկրում օրենքի գերակայություն գոյություն ունի, 47%-ը դրան համաձայն է ինչ-որ առումով, 13%-ը ինչ-որ առումով համաձայն չէ, իսկ 7%-ն ընդհանրապես համաձայն չէ:
Հարցվածների մեծամասնությունը՝ 51%-ը, կարծում է, որ դատական համակարգը պաշտպանված չէ արտաքին միջամտություններից: 41%-ի կարծիքով՝ համակարգը կոռումպացված է, 35%-ի կարծիքով՝ համակարգը կախված է նախկին ռեժիմից, 16%-ի կարծիքով՝ դատական նշանակումների հետ կապված խնդիրներ կան:










