ՌՌոզա Խաչատրյան

Հայաստանում հիմնական խնդիրը գործազրկությունն է. IRI

Հայաստանում հիմնական խնդիրը գործազրկությունն է. IRI

Միջազգային հանրապետական ինստիտուտը (ՄՀԻ-IRI) հոկտեմբերին մեր երկրում հարցումներ է անցկացրել, թե որոնք են այն հիմնական խնդիրները, որոնց բախվում է Հայաստանը: Հարցվածների 14%-ի կարծիքով՝ հիմնական խնդիրը գործազրկությունն է, 12%-ի կարծիքով՝ արցախյան հակամարտության հարցը, 12%-ի կարծիքով՝ սոցիալ-տնտեսական խնդիրները, 8%-ի համար հիմնական խնդիր է ազգային անվտանգությունը, իսկ 6%-ը կարծում է, որ հիմնական խնդիրը, որին բախվում է Հայաստանը, ներգաղթն ու արտագաղթն է:

Տեղական համայնքներում հիմնական խնդիրների վերաբերյալ հարցին հարցվածների 14%-ը պատասխանել է՝ գործազրկությունը, 12%-ը՝ աղբահանությունը, նույնքան տոկոս էլ կարծում է, որ հիմնական խնդիրը ճանապարհներն են: Հարցվածների 9%-ի համար տեղական համայնքներում հիմնական խնդիրը տրանսպորտն է, 6%-ի կարծիքով էլ՝ ոռոգումն ու ջրամատակարարումը:

Հարցվածների 26%-ի համաև հիմնական կենցաղային խնդիրը ֆինանսական է, 12%-ի համար՝ բնակարանային հարցը, 10%-ի համար՝ գործազրկությունը, 9%-ի համար հիմնական խնդիրը դատական ակտերի կատարումն է, 8%-ի համար՝ առողջականը:

Որքան կարևոր է, որ մեր երկրի չափահաս բնակչությունը՝ ներառյալ կանայք, երիտասարդները և հաշմանդամություն ունեցող մարդիկ, ներառված լինի քաղաքական որոշումների կայացման մեջ հարցը կարևոր է համարել երիտասարդների 64%-ը, իսկ հարցված կանանց և հաշմանդամություն ունեցող մարդկանց 54-ական %-ը չափազանց կարևոր է համարել:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում