Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսաուղերձով նշել է, որ ՀԴՄ չթողարկող գործարարը գողանում է զինվորի հացը: Այս տարի բյուջեի եկամուտների, նոր բյուջետային մոտեցումների արդյունքում մենք բանակում հսկայական փոփոխություններ են արվել: Վարչապետն ընդգծել է, որ 2020 թվականից ՀԴՄ կտրոն չթողարկելու որևէ դեպք բարոյական արդարացում չի ունենալու: Փոքր ձեռնարկությունների սեփականատերերը պետք է իմանան, որ ՀԴՄ կտրոն չխփելու համար լինելու է շատ լուրջ վարչական պատասխանատվություն:










