ՆՆարե Ոսկանյան

ՀԴՄ կտրոն տրամադրելը հունվարի 1-ից պարտադիր է բոլոր տնտեսվարողների համար

ՀԴՄ կտրոն տրամադրելը հունվարի 1-ից պարտադիր է բոլոր տնտեսվարողների համար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր «Ֆեյսբուքով» հանրությանը ներկայացրել է Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունը, ըստ որի՝ մինչև 24 մլն դրամ տարեկան շրջանառություն ունեցող ձեռնարկությունը  ազատվում է հարկային պարտավորություններից: Վարչապետն ընդգծել է, որ դա արվել է, որպեսզի հսկիչ-դրամարկղային կտրոն տալը և հացի գումար վաստակելը իրար չհակադրվեն:

Մինչ այժմ 24 մլն դրամով լուծվում էր ՀԴՄ կտրոն չտրամադրելու իրավունքի հարցը: Սակայն 2020-ի հունվարի 1-ից ՀԴՄ չխփելու լեգիտիմությունը վերանում է: Վարչապետն ընդգծել է, որ նոր իրավիճակում միայն ՀԴՄ կտրոններով կհաշվարկվի տարեկան շրջանառությունը, և եթե արձանագրվի, որ այն ցածր է սահմանված շեմից, ձեռնարկությունը կազատվի հարկային պարտավորությունից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում