ՆՆարե Ոսկանյան

Նախկինից մնացած կոռուպցիոն թերմացքն անգամ փոխելու ենք. Սիմոնյան

Նախկինից մնացած կոռուպցիոն թերմացքն անգամ փոխելու ենք. Սիմոնյան

Խորհրդարանում այսօր շարունակում է քննարկվել «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում լրացում կատարելու և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենսդրական նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: 

Աժ  փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով  Գևորգ Գորգիսյանի ելույթին, նշել է՝ ասել կեղծ օրակարգ, դա այն տրամաբանությամբ է, որ Սերժը մեղավոր չէ, կողքիններն են մեղավոր: ԱԺ փոխնախագահը նշել է. «Այդ ինչպե՞ս է ստացվում, որ դատական իշխանությունը, դատարանը ոչ մի կապ չունեն կեղծված ընտրություններին գնահատական տալու հետ: ՍԴ դիմումի պատասխանը տանում ես կոֆեի բաժակ նայողի մոտ, որ հասկանան՝ ի՛նչ են գրել: Տիկին Տոնոյանն ասում է՝ նրանցից որևիցե մեկը մեր աչքի լույսը չէ, ինչո՞ւ, ինչո՞ւ չկա դրա բացատրությունը»:

Ալեն Սիմոնյանն իր ելույթում նշել է, որ հարկատուներն իրենց 71 տոկոս ձայնը տվել են ամեն ինչ փոխելու համար: Վստահեցրել է, որ այդ ամենն ավելի արագ կփոխվի: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում