Թբիլիսիում մեկ րոպե լռությամբ հարգել են Հայոց և աշխարհի բոլոր ցեղասպանությունների զոհերի հիշատակը

ԳԳոհար Սիմոնյան

«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի լիագումար նստաշրջանի բացման արարողության ժամանակ հնչեցրած ելույթում հայկական պատվիրակության ղեկավար Գայանե Աբրահամյանը հիշեցրել է, որ այսօր ՄԱԿ-ի Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրն է:

Պատգամավորը խոսել է նաև Հայոց Ցեղասպանության մասին, «Եվրանեսթ» ԽՎ-ի պատվիրակներին կոչ անելով՝ հարգել Ցեղասպանության զոհերի հիշատակը:

Բոլորը ոտքի են կանգնել ու մեկ րոպե լռությամբ իրենց հարգանքի տուրքը մատուցել Հայոց ցեղասպանության ու աշխարհի բոլոր ցեղասպանությունների զոհերի հիշատակին։ 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում