ՌՌոզա Խաչատրյան

ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց նոր ուղղությունների չվերթով մեկնող անձանց օդի տուրքից ազատելու նախագիծը

ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց նոր ուղղությունների չվերթով մեկնող անձանց օդի տուրքից ազատելու նախագիծը

Ազգային ժողովը քվեարկությամբ մերժեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը: 

Կառավարության ներկայացրած «Վարչական իրավախախտումների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց 57 կողմ, 35 դեմ և 3 ձեռնպահ ձայներով: 

Կառավարության ներկայացրած մեկ այլ նախագիծ՝ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ընդունվեց միաձայն՝ 98 կողմ ձայնով: Նախագծով առաջարկվում է ներդնել երթևեկության կանոնակարգման բալային համակարգ: 

Խորհրդարանն ընդունեց նաև անպարտաճանաչ պարտատերերի անունները հրապարակելու Կենտրոնական բանկի իրավասությունն ուժը կորցրած ճանաչելու մասին («Բանկային գաղտնիքի մասին» օրենք) օրենքի նախագիծը:

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի մշակած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է օդի տուրքից ազատել նոր ուղղություններով չվերթով մեկնող անձանց:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում