Զինծառայողին ինքնասպանության դրդելու պատիժը խստացվում է. ԱԺ-ն ընդունեց նախագիծը

ՆՆարե Թադևոսյան

Մեկնարկել է ԱԺ հերթական քառօրյա նիստը: Խորհրդարանը նախորդ շաբաթ չէր սպառել նիստի օրակարգը:

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը քվեարկության դրեց նախորդ նիստին քննարկված օրինագծերը: «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծն ընդունվեց միաձայն՝ 91 կողմ ձայնով:  

«Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծն  ընդունվեց 90 կողմ, 2 դեմ, 1 ձեռնպահ ձայներով: 

Խորհրդարանն ընդունեց նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի, Վահե էնֆիաջյանի, Արման Աբովյանի, Շաքե Իսայանի ներկայացրած ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագիծը՝ 91 կողմ ձայնով: Խոսքը զինծառայողին ինքնասպանության դրդելու համար նախատեսված պատիժը խստացնելու նախագծի մասին է: Մի խումբ անձանց կողմից, պետի կողմից ստորադասի նկատմամբ, միևնույն անձի նկատմամբ՝ պարբերաբար, մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու ընթացքում ինքնասպանության դրդելը պատժվելու է ազատազրկմամբ՝ 5-10 տարի ժամկետով, իսկ սույն հոդվածով նախատեսված արարքները, որոնք կատարվել են ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում պատժվելու է ազատազրկմամբ՝ 7-12 տարի ժամկետով:

«Բանկային գաղտնիքի մասին» օրինագիծը քվեարկության դնելուց առաջ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը 20 րոպե ընդմիջում խնդրեց:   

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում