ՄՄերի Եգորյան

Հայաստանի մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրություններ են անցկացվում

Հայաստանի մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրություններ են անցկացվում

Այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվում հանրապետության 7 մարզի՝ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի և Շիրակի 16 համայնքում, 12-ում ընտրությունները հերթական են, 4-ում՝ արտահերթ: Համայնքներից 12-ում ընթանում են համայնքի ղեկավարի, 4-ում՝ ավագանու անդամի ընտրություններ:

Այսպիսով, համայնքապետ են ընտրում Արագածոտնի մարզի Կոշ, Թլիկ, Զարինջա, Հակո, Արմավիրի մարզի Նորապատ, Ալաշկերտ, Ֆերիկ, Գեղարքունիքի մարզի Զովաբեր, Լոռու մարզի Անտառամուտ, Կոտայքի մարզի Ողջաբերդ համայնքներում:

Գեղարքունիքի մարզի Դդմաշեն և Շիրակի մարզի Անուշավան համայնքներում կնտրում են ավագանու անդամներ:

Համայնքի ղեկավարի արտահերթ  ընտրություններ են անցկացվում Արագածոտնի Ավան, Արարատի մարզի Տափերավան համայնքներում, իսկ Նորաշեն և Ծիածան համայնքներում տեղի են ունենում ավագանու անդամի արտահերթ ընտրություններ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում