ՌՌոզա Խաչատրյան

Ֆիննախի ծառայողական 16 մեքենաներից մնացել են 4-ը

Ֆիննախի ծառայողական 16 մեքենաներից մնացել են 4-ը

Ֆինանսների նախարարությունում աշխատակազմի ծառայողական ավտոմեքենաների թիվը էականորեն կրճատվել է` շուրջ 16-ից հասնելով 4-ի: Այս մասին լրագրողների համար կազմակերպված սեմինար-քննարկմանը հայտնեց նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

«Մենք ունենք տրանսպորտային միջոցների թեթևացում: Այսօր աշխատակազմում 4 տրանսպորտային միջոց է` նախկին բազմաթիվ մեքենաների փոխարեն»,- ասաց նախարարը:

Նախարարությունը նախկինում ուներ նաև վարձակալության տարածք, որի համար մոտ 120 մլն դրամի վարձակալության վճարներ էին տալիս:

«Գանձապետականը տեղավորված էր տարածքում, որը մեզ չէր պատկանում, դրա համար վարձակալության վճարներ էինք տալիս: Ներկայումս մենք հավաքվել ենք մի տարածքում և այլևս չենք վճարում այդ վարձակալական վճարները»,- ասաց նախարարը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում