ՆՆարե Ոսկանյան

Կարծիք կա՝ եթե սև ցուցակում ես, վարկ չեն տալիս. նման բան չկա. Ներսես Երիցյան

Կարծիք կա՝ եթե սև ցուցակում ես, վարկ չեն տալիս. նման բան չկա. Ներսես Երիցյան

Ազգային ժողովում քննարկվել է կառավարության ներկայացրած «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը: Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը նշել է, որ օրենքի նախագիծը մշակվել է անպարտաճանաչ  պարտատերերի անունները հրապարակելու ԿԲ-ի իրավասությունը ուժը կորցրած ճանաչելու համար:

Պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, անդրադառնալով վարկային բյուրոյի հետ կապված խնդիրներին, վարկային բյուրոյում մեխանիկորեն գրանցվող ուշացումներին, հետաքրքրվել է, թե արդյոք կա՞ ինստիտուտ, որը կկարգավորի վարկային վատ պատմությամբ քաղաքացիների վարկանշային վիճակը: 

Ներսես Երիցյանն արձագանքել է՝ կարող են դիմել օմբուդսմենին և Կենտրոնական բանկին, և այնպես չէ, որ եթե քաղաքացու վարկային պատմությունը որոշակի վատ արձանագրումներ ունի՝ նրան վարկ չեն տրամադրում: Յուրաքանչյուր բանկ ինքն է որոշում՝ այդ վարկային պատմության ռիսկերն ինչպես է դասակարգում:

Երիցյանն ընդգծել է, որ կա կարծիք՝ եթե սև ցուցակում ես, վարկ չեն տալիս. նման բան չկա, թեև, որպես կանոն, այն կարող է իրականություն լինել, քանի որ սպառողական վարկերի դեպքում ռիսկերն այլ կերպ են կարգավորվում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում