ՆՆարե Ոսկանյան

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին խոսելը կեղծ օրակարգ է. Մակունց

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին խոսելը կեղծ օրակարգ է. Մակունց

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով Դաշնակցության կողմից խորհրդարանական արտահերթ ընտրությունների օրակարգը շրջանառելուն և «պարտիզանական մարտեր» մղելուն, ընդգծել է, որ 2018 թվականի դեկտեմբերին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները Հայաստանի քաղաքացիների պահանջով էր: Նա նշել է, որ այն ուժերը, որոնք չհայտնվեցին խորհրդարանում՝ նույնպես քաղաքացիների կամքն էր:

«Պարտիզանական ջոկատների» հայտարարությունների առնչությամբ Մակունցը նշել է, որ այդպիսի բաց  տեքստով հանձնարարականները տարակուսանք են առաջացնում, և այն առանձին անձինք, որոնք  արատավորում են Դաշնակցությունը, հենց Դաշնակցությունը պետք է միջոցներ ձեռնարկի նման երևույթները կանխելու և պետության դեմ հակապետական գործողություններ թույլ չտալու համար:  

Լիլիթ Մակունցը նաև ընդգծել է, որ բաց ձեռքերի քաղաքականություն որդեգրած կառավարությունն ու ԱԺ-ն չեն կարող լինել որևէ գործարքի մեջ: Նա կեղծ օրակարգ է համարել արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին խոսելը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում