ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գասպարյանը և «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի տնօրենի տեղակալ Արամ Վարդանյանը նոյեմբերի 10-ին Ժնևում անցկացվող Համաշխարհային ներդրումային 30-րդ համաժողովի շրջանակում հանդիպել են ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD) ներկայացուցիչների հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
Հանդիպման ընթացքում ներկայացրել են Հայաստանի տնտեսական քաղաքականության առաջնահերթությունները, ներդրումային միջավայրի բարելավման և երկրի ներդրումային գրավչության բարձրացման ուղղությամբ իրականացվող քայլերը, ինչպես նաև գործարար միջավայրի զարգացմանն ուղղված նախաձեռնությունները։
Քննարկվել են Հայաստանում ներդրումային նոր հնարավորությունների բացահայտմանն ու UNCTAD-ի հետ համագործակցության ընդլայնմանն առնչվող մի շարք հարցեր։










