ՆՆարե Ոսկանյան

Զինծառայողին ինքնասպանության դրդելու պատիժը խստացնող օրինագիծը կանխարգելիչ նպատակ ունի

Զինծառայողին ինքնասպանության դրդելու պատիժը խստացնող օրինագիծը կանխարգելիչ նպատակ ունի

Խորհրդարանում քննարկվեց ԱԺ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի, Վահե Էնֆիաջյանի, Շաքե Իսայանի և Արմեն Աբովյանի ներկայացրած՝ «Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը:

Նաիրա Զոհրաբյանն ընդգծեց, որ Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ ինքնասպանության հասցնելը, պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ ինքնասպանության փորձի հասցնելը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 3 տարի ժամկետով: Նախագծով խստացումները նախատեսված են հատկապես զինվորական կարգի դեմ ուղղված հանցագործությունները կանխելու համար:

Քննարկման ժամանակ պատգամավոր Քրիստինե Պողոսյանը հետաքրքրվեց՝ պատժի միջոցը առաջակվում է խստացնել՝ կիրառելով «պարբերաբար» բառը, ինչպե՞ս է որակվելու՝ պարբերակա՞ն է եղել, թե՞ ոչ: Զոհրաբյանն արձագանքեց, որ եթե կարողանանք ենթամշակույթ փոխել, ինքնասպանությունների արատավոր երևույթը կմեղմանա, և անդրադարձավ պարբերական այն դեպքերին, երբ, օրինակ, հրամանատարը զինվորին նվաստացնում է: Պատգամավորն այդ կապակցությամբ անդրադարձավ նաև, իր ձևակերպմամբ, բանակում տիրող «պառոկովի կռուգ» ենթամշակույթին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում