ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցչին է ներկայացվել Հայաստանում աղետների ռիսկերի կառավարման և դիմակայունության բարձրացման ռազմավարությունը

ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցչին է ներկայացվել Հայաստանում աղետների ռիսկերի կառավարման և դիմակայունության բարձրացման ռազմավարությունը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության տարածաշրջանային գրասենյակի տարածաշրջանային աղետների և հումանիտար արձագանքման նորաստեղծ բյուրոյի տնօրեն Բրայան Բրեուհաուսի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից:

Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին՝ կարևորելով Հայաստանի և ԱՄՆ-ի համապարփակ ռազմավարական գործընկերության շրջանակներում համագործակցության խորացման հնարավորությունները։

Հանդիպման ընթացքում ներկայացվել է Հայաստանում աղետների ռիսկերի կառավարման և դիմակայունության բարձրացման ռազմավարությունը։

Կարևորվել է նաև տեղական ինքնակառավարման մարմինների՝ արտակարգ իրավիճակներում կազմակերպչական, համակարգող և բնակչությանն անմիջական աջակցություն ցուցաբերելու դերը։

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել միջազգային լավագույն փորձը Հայաստանում ներդնելու հնարավորությունների ընդլայնման, ինչպես նաև վերապատրաստումների և դասընթացների կազմակերպման հարցերում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում