Մենք Ադրբեջանին հստակ ասում ենք՝ չենք պատրաստվում քննարկել իրենց հետ Սահմանադրության հարցը. վարչապետ

Մենք գնում ենք Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերություններ կարգավորելու, որ հաղթահարենք ֆորպոստի կարգավիճակը. Փաշինյան

ԱԺ-ն ընդունեց TRIPP-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու նախագիծը

Արարատ Միրզոյանը ԱԺ-ում ներկայացնում է ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ մանրամասները

«Նորատուսցի Ալիկ» մականվամբ հայտնի քրեական հեղինակության վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

«Նորատուսցի Ալիկ» մականվամբ հայտնի քրեական հեղինակության վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել են «Նորատուսցի Ալիկ» մականվամբ հայտնի քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից անվադողերի վերանորոգման կետի աշխատակցի նկատմամբ հոգեբանական ներգործություն կատարելու դեպքի հանգամանքները։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից:

«Մասնավորապես, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող, «Նորատուսցի Ալիկ» մականվամբ հայտնի Ա.Բ.-ն, 2026 թվականի օգոստոսի 1-ին իր վարած, «Լամբորջինի» մակնիշի սպորտային ավտոմեքենայով՝ մեկ այլ ավտոմեքենայի ուղեկցությամբ, գնացել է անվադողերի վերանորոգման կետ, որտեղ անտեսելով տվյալ պահին աշխատակցի կողմից այլ հաճախորդի սպասարկելու հանգամանքը, խուլիգանական դրդումներով՝ անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել և պահանջել արտահերթ սպասարկել իրեն, հակառակ դեպքում սպառնալով աշխատակցի առողջությանը պատճառել վնաս։

Նախաքննության ընթացքում, հսկող դատախազի որոշմամբ, հանրային քրեական հետապնդում է հարուցվել Ա.Բ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (հոգեկան ներգործությունը՝ խուլիգանական դրդումներով):

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել գրավը և բացակայելու արգելքը։

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար»,- ասվում է հաղորդագրությունում։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում