ՆՆարե Ոսկանյան

Օդի տուրքը հանելը կնպաստի ավիացիայի զարգացմանը. Ռևազյան

Օդի տուրքը հանելը կնպաստի ավիացիայի զարգացմանը. Ռևազյան

Խորհրդարանը քննարկում է կառավարության ներկայացրած «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումների նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցը: Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը, անդրադառնալով օդի տուրքին, նշել է, որ 1997 թվականից ամեն ուղևորից գանձվել է 10 հազար դրամ, և առաջարկվում է՝ այն ուղևորներից, որոնք կուղևորվեն նոր ուղղություններով և այն ընկերությունների կողմից, որոնք չվերթերն իրականացնում են ամբողջ տարվա ընթացքում, որոնք չեն սպասարկվել 12 ամիսներին, այդ գումարը չի գանձվի:

Նպատակն է օդի տուրքը բոլոր ուղևորների համար հանել, բայց պետք է որոշ ժամանակահատված, որով կներկայացվի, որ օդի տուրքը հանելը կնպաստի ավիացիայի զարգացմանը: Եթե օրենքն ընդունվի, առաջին չվերթն այս արտոնությամբ կլինի դեկտեմբերի 12-ին:

Տաթևիկ Ռևազյանը նշել է, որ կա 2.9 միլիոն ուղևոր, և հուվար-հոկտեմբեր ամիսներին մենք ունեցել ենք 2.7 ուղևոր, և նախորդ տարվա համեմատ 12.7 տոկոս աճ է արձանագրվել:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում