Փրկարարները Արենի բնակավայրի մոտակայքում հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից

Փրկարարները Արենի բնակավայրի մոտակայքում հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից

Հոկտեմբերի 24-ին՝ ժամը 12։41-ին, Վայոց ձորի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արենի բնակավայրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի բետոնե Էլեկտրասյանը և կայանած «VAZ» մակնիշի ավտոմեքենային։

Փրկարարները «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել արգելափակված վարորդին․ վերջինիս և ուղևորին մոտեցրել են շտապօգնության մեքենային․ տուժածները հոսպիտալացվել են։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում