ՄՄարիամ Մխիթարյան

Ավստրիան հայտարարում է ՌԴ չորս դիվանագետի արտաքսման մասին

Ավստրիան հայտարարում է ՌԴ չորս դիվանագետի արտաքսման մասին

Ավստրիան ՌԴ չորս դիվանագետի հայտարարել է անցանկալի անձ և արտաքսել երկրից։ Նրանցից երեքը աշխատում էին Վիեննայում ՌԴ դեսպանատանը, իսկ չորրորդը եղել է ԵԱՀԿ-ին կից ՌԴ մշտական ներկայացուցչությունում: Այս մասին հոկտեմբերի 23-ին հայտնել է ավստրիական Profil ամսագիրը, ավելի ուշ տեղեկությունը՝ երկրի արտգործնախարարությանը հղումով, հաստատել են մյուս լրատվամիջոցները:

ԱԳՆ հաղորդագրության մեջ ասվում է, որ որոշումն ընդունվել է անվտանգության մարմիններից ստացված տվյալների հիման վրա: Նշվում է, որ չորս ռուսաստանցին զբաղվել են իրենց դիվանագիտական կարգավիճակի հետ անհամատեղելի գործունեությամբ:

Մեկնաբանելով որոշումը՝ Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ «պատասխանն անմիջապես կհետևի»։ Ավստրիայի արտգործնախարարության տվյալներով՝ Վիեննայում ՌԴ դեսպանատանն աշխատում է ընդհանուր առմամբ 48 դիվանագետ։ Եվս 23 քաղաքացի ընդգրկված է ԵԱՀԿ-ին կից ՌԴ մշտական առաքելության կազմում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում