ՆՆարե Ոսկանյան

Գյումրին պետք է ազատվի տնակներից. վարչապետ

Գյումրին պետք է ազատվի տնակներից. վարչապետ

Ազգային ժողովում 2020թվականի Հայաստանի պետբուջեի նախագծի քննարկումները: Վարչապետն ընդգծեց, որ 2020թվականի պետբուջեն հեղափոխական է: Դեկտեմբերի 7-ին լրանում է Սպիտակի աղետալի երկրաշարժի 31-րդ տարելիցը և, վարչապետի խոսքով 2020 թվականին պետբյուջեից աննախադեպ մեծ թիվ է տրամադրվել աղետի գոտու խնդիրների լուծմանը՝ 3 միլիարդ դրամ: Տեսանելի ժամանակաշրջանում երբեք այսպիսի ծավալների գումար չի տրամադրվել: Փաշինյանը նշեց, որ այսպես 2020 թվականին լուծվելու է  բոլոր այն քաղաքացիների հարցերը, որոնց նկատմամաբ Հայաստանի ունեցած պարտավորությունը դե յուրե արձանագրված է: 

«Աղետի գոտու վերականգնման գործընթացում նոր փուլ է  սկսվում, որը պետք է իրագործվի  այլ տրամաբանությամբ: Փուլի իմաստը սոցիալական  արտակարգ իրավիճակի տրամաբանությունը վերափոխելն է  զարգացման տրամաբանությամբ և մենք պետք է աղետի գոտու մ արդեն խոսենք ոչ թե ուղղակի սոցիալական հրատապ խնդիրներ լուծելու, այլև զարգացման երկարատև ռազմավարությունից: Այս խնդրի ամենատեսանելի ցուցիչ ուզում եմ ձևակերպել հրամայականը՝ Գյումրի քաղաքը պետք է ազատվի տնակներից»-ասաց վարչապետը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում