COP17-ի բացման առիթով համերգային ծրագիր

Հայաստանը COP17-ի նախագահությունը դիտարկում է որպես հնարավորություն՝ համախմբելու միջազգային հանրության ջանքերը և դրանք ուղղորդելու դեպի գործնական ու շոշափելի արդյունքներ. վարչապետ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Հայաստանը հետաքրքրված է 2031-ին CITES-ի կողմերի համաժողովը հյուրընկալելու հարցում

Հայաստանը հետաքրքրված է 2031-ին CITES-ի կողմերի համաժողովը հյուրընկալելու հարցում

COP17-ի շրջանակում շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիայի (CITES) գլխավոր քարտուղար Իվոն Հիգերոյի հետ։

Քննարկվել են Հայաստանում կոնվենցիայի արդյունավետ իրականացման, ազգային օրենսդրության կատարելագործման և վայրի կենդանիների ու բույսերի ապօրինի առևտրի դեմ պայքարի ուղղությամբ համագործակցության ընդլայնման հնարավորությունները։

Անդրադարձ է եղել Հայաստանի արձանագրած առաջընթացին և կոնվենցիայի պահանջներին ազգային օրենսդրության լիարժեք համապատասխանությունն ապահովելու հետագա քայլերին՝ կարևորելով CITES քարտուղարության փորձագիտական աջակցությունն ու պատասխանատու կառույցների կարողությունների զարգացումը։

Որպես COP17-ի նախագահ՝ նախարարն ընդգծել է բնապահպանական կոնվենցիաների միջև համագործակցության ամրապնդման կարևորությունը՝ Կունմինգ-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի նպատակներին հասնելու համար։

Նախարարը ներկայացրել է նաև 2031 թվականին CITES-ի կողմերի համաժողովը Հայաստանում հյուրընկալելու մեր հետաքրքրվածությունը։

Քարտուղարությունը գոհունակություն է հայտնել Հայաստանի կողմից տարվող աշխատանքի' նշելով առաջընթացը օրենսդրության շարունակական կատարելագործման և 1-ին կատեգորիա հասնելու շուրջ։ Հայաստանը վերջերս է լավարկել իր դիրքերը օրենսդրությանը ներկայացվող պահանջների նկատմամբ' տեղափոխվելով 2-րդ կատեգորիա։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում