ՎՎարդուհի Հարությունյան

Մեծ Բրիտանիան կործանիչներ կուղարկի Սաուդյան Արաբիա

Մեծ Բրիտանիան կործանիչներ կուղարկի Սաուդյան Արաբիա

Մեծ Բրիտանիան Eurofighter Typhoon կործանիչներ և A400M ռազմատրանսպորտային ինքնաթիռ կուղարկի Սաուդյան Արաբիա՝ Եմենի հութիների հարձակումներից քաղաքները և կրիտիկական ենթակառուցվածքները պաշտպանելու համար: Այդ մասին հայտնել են Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունից։

Գերատեսչության տվյալով՝ կործանիչները կկատարեն բացառապես պաշտպանական առաջադրանքներ և Սաուդյան Արաբիայի օդային տարածքը կպաշտպանեն անօդաչու թռչող սարքերից ու հրթիռներից՝ չմասնակցելով հութիների դեմ հարվածներին:

A400M ինքնաթիռը կօգտագործվի ռազմական բեռներ և բրիտանացի խորհրդականներին տեղափոխելու համար:

Բացի դրանից՝ Լոնդոնը 90 օրով երկարաձգել է ավելի վաղ Սաուդյան Արաբիա ուղարկված լիցքավորող ինքնաթիռի առաքելությունը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում