COP17-ի բացման առիթով համերգային ծրագիր

Հայաստանը COP17-ի նախագահությունը դիտարկում է որպես հնարավորություն՝ համախմբելու միջազգային հանրության ջանքերը և դրանք ուղղորդելու դեպի գործնական ու շոշափելի արդյունքներ. վարչապետ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Լատվիա արտահանված թեյը հայկական ծագման չէ

Լատվիա արտահանված թեյը հայկական ծագման չէ

Համացանցում և զանգվածային լրատվության միջոցներում տարածվել է տեղեկատվություն առ այն, թե Լատվիայի սահմանային հսկողության արդյունքում Հայաստանից արտահանված կանաչ թեյի խմբաքանակում հայտնաբերվել է Եվրոպական միությունում արգելված թունաքիմիկատ։ Այս մասին հայտնում են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից։

Լատվիայի Սննդի և անասնաբուժական ծառայության պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ 57,6 կգ քաշով չինական ծագման կանաչ թեյը, որում հայտնաբերվել էր թունաքիմիկատ, փաթեթավորվել և Լատվիա է ներմուծվել Ուզբեկստանից։ Հետևաբար, տվյալ խմբաքանակի՝ Հայաստանից ծագելու վերաբերյալ տարածված տեղեկատվությունը սխալ է։

Գրեթե ամեն օր Եվրոպական միության սննդամթերքի և կերի արագ ահազանգման համակարգում արձանագրվում են սննդամթերքում թունաքիմիկատների (պեստիցիդների) մնացորդների հայտնաբերման և դրանց անվտանգության սահմանված պահանջների խախտումների դեպքեր, դա բնականոն գործընթաց է, միջազգային առևտրում այն բացառել հնարավոր չէ, ուստի նման դեպքերը արտառոց կամ աննախադեպ չի կարող համարվել։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հորդորում է զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին և հանրային հարթակներում տեղեկատվություն տարածող անձանց՝ հրապարակելուց առաջ ստուգել տեղեկությունների հավաստիությունը, զերծ մնալ չճշտված տեղեկատվության տարածումից, որը կարող է հանրության շրջանում անհարկի անհանգստություն առաջացնել, և առաջնորդվել լիազոր մարմինների պաշտոնական տեղեկատվությամբ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում