COP17-ի բացման առիթով համերգային ծրագիր

Հայաստանը COP17-ի նախագահությունը դիտարկում է որպես հնարավորություն՝ համախմբելու միջազգային հանրության ջանքերը և դրանք ուղղորդելու դեպի գործնական ու շոշափելի արդյունքներ. վարչապետ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

COP17-ի բացման առիթով համերգային ծրագիր

Հայաստանը COP17-ի նախագահությունը դիտարկում է որպես հնարավորություն՝ համախմբելու միջազգային հանրության ջանքերը և դրանք ուղղորդելու դեպի գործնական ու շոշափելի արդյունքներ. վարչապետ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

ՄՄարիամ Մխիթարյան

Մակրոնը ցուցարարների պահանջներն արդարացի է համարել

Մակրոնը ցուցարարների պահանջներն արդարացի է համարել

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկրում տեղի ունեցող բողոքի ցույցերի և անկարգությունների վերաբերյալ ֆրանսիացիներին ուղղված հեռուստաուղերձում ընդունել է կյանքի արժեքի և վառելիքի գների պահանջների արդարացիությունը:

Ստեղծված իրավիճակը նա կապել է Պարսից ծոցի հակամարտության հետ, «որին Ֆրանսիան չի մասնակցում», բայց որի հետևանքներն ազդում են ինչպես Ֆրանսիայի, այնպես էլ եվրոպական մյուս երկրների վրա։

Մակրոնը վստահեցրել է, որ «կառավարությունն անում է առավելագույնը՝ լուծելու գնողունակության այս հիմնարար հարցը»։

Ըստ վերջին տեղեկությունների՝ վարչապետ Լըկորնյուն հանձնարարել է պրեֆեկտներին տեղական մակարդակով սահմանափակ պարետային ժամ սահմանել։

Ֆրանսիայի ծայրահեղ աջ և ծայրահեղ ձախ քաղաքական կուսակցությունների առաջնորդներ Մարին Լը Պենը և Ժան-Լյուկ Մելանշոնը նշել են Ֆրանսիայում ջարդերի և թալանի տարբեր պատճառներ։

Ազգայնական «Ազգային միավորում» խորհրդարանական խմբակցության ղեկավար Լը Պենը հեռուստաուղերձում խոսել է «խոր ճգնաժամի» մասին, որը «սպառնալիք է ներկայացնում ժողովրդավարությանը»։ Նա դատապարտել է Փարիզում և Ֆրանսիայի մյուս քաղաքներում անկարգությունների ժամանակ կատարված ավերածություններն ու թալանը, որոնք, ըստ նրա իրականացրել են «արվարձաններից եկած քաղաքականացված ջարդարարները»։

Ծայրահեղ ձախակողմյան «Անհնազանդ Ֆրանսիա» կուսակցության հիմնադիր, նաև նախագահի թեկնածու Մելանշոնը մեղադրել է կառավարությանը ոչ պրոֆեսիոնալիզմի համար, քանի որ, նրա կարծիքով, իշխանությունները չեն կարողացել կանխատեսել անկարգություններն ու վանդալիզմի հնարավոր գործողությունները:

Ֆրանսիայի իրադարձություններին է անդրադարձել նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Նա հայտարարել է, որ Ֆրանսիայում տեղի ունեցած զանգվածային անկարգությունները ցույց են տալիս, որ ներգաղթի իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից, և կոչ է արել փակել սահմաններն անօրինական ներգաղթյալների համար։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում