Հասարակության բևեռացում և ատելության խոսք․ Անահիտ Մանասյանն Ավստրալիայում է

Հասարակության բևեռացում և ատելության խոսք․ Անահիտ Մանասյանն Ավստրալիայում է

Աշխատանքային այցով Ավստրալիայում գտնվող Անահիտ Մանասյանը հանդիպել է Ավստրալիայի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Հյու դե Կրետսերի հետ

Աշխատանքային այցով Ավստրալիայում գտնվող ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հանդիպել է Ավստրալիայի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Հյու դե Կրետսերի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության ազգային հաստատությունների գործունեությանը, դրանց անկախության և արդյունավետ աշխատանքի երաշխիքներին, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերներին առնչվող հարցեր։

Անահիտ Մանասյանը ներկայացրել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները։ Անդրադարձ է կատարվել հավասարության ապահովման, խտրականության կանխարգելման և մարդու իրավունքների վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։

Քննարկման առարկա են դարձել ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխավորմանը, հասարակության բևեռացման պայմաններում մարդու իրավունքների պաշտպանության համակարգերում առկա մարտահրավերների հաղթահարմանը, ատելության խոսքի կանխարգելմանը վերաբերող և մի շարք այլ հարցեր:

Կողմերը կարևորել են մարդու իրավունքների պաշտպանության ազգային հաստատությունների միջև շարունակական երկխոսությունը, մասնագիտական փորձի փոխանակումն ու համագործակցության զարգացմանն ուղղված քայլերի իրականացումը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում