Գյումրու թիվ 4 հիմնական դպրոցի շենքը կառուցվել է 1960-ականների վերջին, ունի հիմնանորոգման կարիք։ Կրթական հաստատություն այցելած ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչների գնահատականով՝ շենքը ոչ բարվոք վիճակում է, խնդիր է նաև ներառականությունը, ինչպես նաև սանիտարահիգիենիկ վիճակը։ Տնօրենի խոսքով՝ շենքն ընդգրկվելու է կառավարության 300 դպրոց ծրագրում, մարզպետարանից այցելել են, գնահատել են իրավիճակը։
Հեղինակ՝ Քրիստինա Մկրտչյան












